Բարձր ճշտություն ու նրբություն պահանջող սարքերի ու դետալների պատրաստումը, տեղակայումն ու փորձարկումը, տեխնիկական գրականությանն ու պարբերականներին մշտապես հետևելը Միսակ Ավետիսյանի մոտ զարգացրեցին մեքենաներն ու սարքերը կատարելագործելու ձգտումը, նոր առաջավոր հաստոցներ ստեղծելու պահանջը
Տրիկոտաժի ֆաբրիկայի բանվորուհի, հագուստեղենի նրբին նախշող Սոնյա Մոսկովյանի փորձը, համառությունը և աշխատանքի նկատմամբ ունեցած սերը օգնում են նրան հաջողությամբ կատարելու իր պարտականությունները
Գործարանի գլխավոր ինժեներ Հովհաննես Տեր-Գրիգորյանի և գլխավոր մեխանիկ Հայկ Իշխանյանի ռացիոնալիզատորական առաջարկությամբ մորթափառը ցեխին ձեռքով մատուցումը մեքենայացվեց: Այժմ մորթափառերը սոսնձի եփման ցեխին մատուցվում են հատուկ խողովակներով
«Արզնի» հանքային ջրերի գործարանի մեխանիկական ցեխի պետ Ռուբեն Մաթևոսյանի և փականագործ Հայկ Մկրտչյանի, ավագ վարպետ Մուշեղ Պետրոսյանի և այլոց նորարարական առաջարկություններն արտադրության մեջ արմատավորվելու շնորհիվ ձեռնարկությունը հասավ արտադրական մեծ հաջողությունների
Inappropriate and careless use of electrical wires and household appliances can lead to a fire. Էլեկտրականության, վառելիքի անուշադիր և սխալ օգտագործումը հանգեցնում է հրդեհի